«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը G20-ի գագաթնաժողովին քննարկելու է Իրանի միջուկային ծրագիրը

26/10/2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հռոմում մտադիր է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ մենք ուշադիր հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի իրականացման ընթացքին: Մենք անհանգստացած ենք նրանց քայլերից: Մեր առաջնահերթությունն է վերադառնալ բանակցությունների սեղանին և այն գործարքին, որը սահմանափակում է իրանական միջուկային ծրագիրը»,- Սպիտակ տանը հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահը հանդիպելու է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: