«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրալիան ծածկվել է խոշոր սարդոստայններով

17/06/2021

Ավստրալիայում ջրհեղեղից տուժած մի քանի քաղաքների մոտ առաջացել են խոշոր սարդոստայններ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Գիպսլենդի շրջանի բնակիչների խոսքերով, սարդոստայնը հայտնվել է երկար օրերի անձրևներից հետո: Մի տարածաշրջանում ցանցը ձգվել է ճանապարհի երկայնքով ավելի քան մեկ կիլոմետր:
Մասնագետներն ասում են, որ սարդոստայնը ստեղծվել է սարդերի գոյատևման բնազդի պատճառով. նրանք դրանք հյուսել են, որպեսզի բարձրանան երկրի մակարդակից բարձր:
«Հողի վրա ապրող սարդերը պետք է շատ արագ բարձրանան: Մետաքսի թելերը կպչում են բույսերին և այդպես նրանք կարող են փրկվել», – ասել է Վիկտորիայի թանգարանի միջատներին ուսումնասիրող բաժանմունքի ավագ աշխատող Քեն Ուոքերը:
Սարդերը ստեղծել են սարդոստայններից մեծ «սավաններ», որոնք ծածկել են Սեյլ և Լոնգֆորդ քաղաքների միջև գտնվող հեղեղված տարածքները: