«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում նշվել է Թբիլիսիի օրը

26/10/2021

Հայաստանում ապրող վրացիների հիմնած «Իվերիա» համայնքը կիրակնօրյա դպրոցի սաների հետ հոկտեմբերի 24-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում նշել են Թբիլիսիի տոնը։ «Թբիլիսոբա»-ին մասնակցել են կիրակնօրյա դպրոցի 1-ին և 2-րդ դասարանների աշակերտներն ու ծնողները, գրում է aliq.ge-ն:

Համայնքի փոխնախագահ Նինո Սպանդերաշվիլին շնորհավորել է մասնակիցներին հայրենի քաղաքի տոնի կապակցությամբ։ Կիրակնօրյա դպրոցի սաները խոսել են «Թբիլիսոբայի» ավանդույթի, Թբիլիսի քաղաքի հիմնադրման ու դրա հետ կապված լեգենդի մասին։

Թբիլիսիի երբեմնի բնակիչները հիշել են նախորդ տարիներին անցկացված Թբիլիսոբայի տոները, թբիլիսյան միջավայրն ու տոնական տրամադրությունը։

Հավաքվածները համտեսել են վրացական գինի ու խաչապուրի, երգել Թբիլիսիի մասին երգեր, ասմունքել թեմատիկ բանաստեղծություններ։