«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաշինյանը խոսել է թալանը վերադարձնելուց

15/04/2025

Պետք է խոստովանեմ՝ թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը: 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն, այո՛, տվել է թալանվածը հետ բերելու, հանցագործբներին պատժելու խոստում, բայց Հեղափոխությունը և անձամբ ես խոստացել ենք նաև, որ հեղափոխության հաղթանակիրց հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու: Մենք բացառել ենք վենդետաները, վերադարձնում ենք թալանածը, պատժում՝ հանցագործներին, բայց և ՀՀ-ն չենք դարձնելու «բեզպերդելի» սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը՝ օրենքի գերակայությունը դարձնում ենք անշրջելի և ինստիտուցիոնալ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ:

«Իսկ միթե թալանվածն այս ընթացքում ցաքուցրիվ չի լինում, չեն հանում, ո՛չ: Ավելի քան 1.7 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ և դա հնարավոր չէ օտարել, իսկ այն մասը որն այս պահին կալանքի տակ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս:

Բայց մի րոպե, ինչո՞ւ ենք այսքան զգույշ, ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը, մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե՝ վախենում ենք նրանցից: Ո՛չ ամենևին, մենք հոգ ենք տանում մեր պետության ու ժողովրդի մասին որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասնցի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավահյրին, որ նույնիսկ տասնյակ միլիլարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք պաշտպանում են մեր ժողվորդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում և ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար, նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում բռնություն: