«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են». միմյանց պատմել են սիրիացի վարձկանները

12/10/2020

Համացանցում հայտնվել է գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ: Այն երեք լեզվով թարգմանված հրապարակել է հայկական միասնական տեղեկատվական շտաբը:

Ձայնագրության մեջ նրանք միմյանց պատմում են, որ օրեր շարունակ զրկված են լինում սննդից, բացի դրանից, Ադրբեջանը նրանց չի ուղարկում տուն, այլ պահում է թեժ կետերում, որպեսզի մահանան ու չվճարվեն, իսկ ադրբեջանական բանակը նրանց հետևում է միայն կանգնած: Զրուցողներից մյուսն էլ հաստատում է, որ իրենց մինչև այժմ ոչ մեկ չի վճարել: Նրանք խոսում են այն մասին, որ մահացած վարձկանների մարմիները փոխադրվում են Թուրքիա: Զրուցակիցներից մեկն անգամ չի իմացել, որ Իրանի սահմանին են՝ նշելով, որ չգիտեն, թե ինչի համար են կռվում և մտադիր է փախչել Իրան: Վարձկաններից մեկը մյուսին պատմել է, որ ադրբեջանցի զինվորները փորձել են հանձնվել, թիկունքից դիպուկահարները խփել են նրանց:

Վարձկանները զարմացել են, երբ իրենց համար բացահայտվել է, որ ադրբեջանցիները շիաներ են. «Մենք գիտեինք նրանք պետք է թուրք լինեն», այնինչ՝ ադրբեջանցիներն ամբողջ օրը «խմել-հարբելու վրա են»: