«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քիմ Քարդաշյանի առանձնատան տարածք ներխուժած 24-ամյա երիտասարդը պնդել է, որ իրապատում շոուի աստղն իր կինն է

02/03/2021

Անհայտ անձը ներխուժել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատուն, հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ 24-ամյա երիտասարդը նախօրեին կարողացել է ներթափանցել Քարդաշյանի՝ Հիդն Հիլզ թաղամասում գտնվող 60 մլն դոլար արժողությամբ առանձնատան տարածք։ Սակայան, անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել առանձնատուն նրա մուտքը և վնասազերծել են հենց դարպասների մոտ։
Հաղորդվում է, որ տղամարդը ոստիկաններին ասել է՝ ցանկացել է հանդիպել Քարդաշյանին և նույնիսկ պնդել է, որ իրապատում շոուի աստղն իր կինն է։