«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 70-ը

06/02/2023

Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը, հայտնել է Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակը (AFAD):

«Առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ (համընկնում է Մոսկվայի ժամանակով) յոթ նահանգներում 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ թաղամասը, զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ»,- տեղեկացնում են վարչությունից։

7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին Քահրամանմարաշ նահանգում և ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքների։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, իսկ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։