«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնում իրանական նավթի գնորդներին

17/04/2026

Միացյալ Նահանգները սպառնում է պատժամիջոցներ սահմանել իրանական նավթի գնորդների դեմ: «Մենք երկրներին ասել ենք, որ եթե դուք իրանական նավթ եք գնում, որ եթե իրանական փողերը ձեր բանկերում են, ապա մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:

ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը սկսվել է երկուշաբթի: Վաշինգտոնը հայտարարել է նաև, որ, իր կարծիքով, Չինաստանը, որ ձեռք է բերել Իրանի մատակարարած նավթի ավելի քան 80 տոկոսը, կդադարեցնի նման գնումները: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև նամակներ է ուղարկել չինական երկու բանկերի՝ տեղեկացնելով հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին:

https://www.reuters.com/world/americas/us-targets-irans-oil-transportation-infrastructure-with-sanctions-2026-04-15/