«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր մոլորակի երկնակամարում տեսանելի կլինի ամենատպավորիչ երեւույթներից մեկը՝ «Արյունոտ լուսինը»

15/05/2022

Մեր մոլորակի երկնակամարում տեսանելի կլինի ամենատպավորիչ երեւույթներից մեկը՝ «Արյունոտ լուսինը»: Այս տարի տեղի ունենալիք միակ լուսնային խավարման ժամանակ Երկիրը կհայտնվի Լուսնի եւ Արեւի միջեւ, փոխանցում է BBC-ն:

Ամբողջությամբ հայտնվելով Երկրի ստվերի ներքո՝ Լուսինը դանդաղորեն կմթնի եւ խավարային-կարմիր երանգ կստանա: Եվրոպայի մեծ մասի բնակիչների համար խավարումը տեսանելի կլինի անզեն աչքով նախքան երկուշաբթի արեւածագ: Հյուսիսայի եւ Հարավային Ամերիկայում Լուսինը տեսանելի կլինի կիրակի երեկոյան:

Լուսինն ավելի մեծ տեսք կունենա, քան սովորաբար, քանի որ այն գտնվելու է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետում:

Հյուսիսային կիսագնդում մայիսին տեղի ունեցող լիալուսինը հաճախ անվանում են գունավոր Լուսին, քանի որ այն համընկնում է գարնանային ծաղկման հետ: