
Ադրբեջանական վանդալիզմ՝ Շուշի տանող ավտոճանապարհի համար. «Ժամանակ»
16/02/2021
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները ամբողջովին քանդել և հողին են հավասարեցրել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղլար գյուղի գերեզմանոցը: Ըստ ականատեսների՝ այդ տարածքով անցնելու է դեպի Շուշի տանող ավտոճանապարհը:
Թաղլարցիներից մի քանիսին հաջողվել է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ և ստանալ իրենց հարազատների աճյունները՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերաթաղելու համար, սակայն դրանք ընդամենը մի քանի բացառություններ են»: