«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ռոսսելխոզնադզորը» կարող է արգելել ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան

23/11/2020

«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից բանջարեղենի և մրգերի ներմուծման վրա, եթե դրանցում կրկին հայտնաբերվեն ադրբեջանական միջավայրի համար անսովոր վնասատուներ՝ հայտնում է infoteka24.ru-ն:

Ըստ «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայության՝ գործակալությունը խորհուրդ է տվել Ադրբեջանին «ուժեղացնել հսկողությունը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկվող բուսական արտադրանքի նկատմամբ», հակառակ դեպքում ստիպված կլինեն սահմանափակումներ մտցնել բանջարեղենի և մրգերի ներմուծման վրա:

Ըստ վերստուգիչ մարմնի, տարեսկզբից մատակարարվող բուսական արտադրանքներում գրանցվել է կարանտինային օրգանիզմների հայտնաբերման 76 դեպք, ինչը վկայում է, որ Ադրբեջանից Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի մի մասը գալիս է երրորդ երկրներից: Վնասակար մարմինները հայտնաբերվել են հիմնականում լոլիկի, սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նռան խմբաքանակներում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am