«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են

03/07/2024

Թուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլ և Հալուք Քալաֆաթը, գրում է ermenihaber.am-ը: 
Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: 
Լրագրողները 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ  6 լուրում օգտագործված բառապաշարի համար էին մեղադրվել: 
Նշվում է, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներում, որտեղ և արդարացվել են լրագրողները, Աքգյուլն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար: 
«Մեղադրականում չէր գրվում, թե որ արտահայտություններն ում դեմ էին վիրավորական տարր պարունակում: Եզրակացությունում ևս չի գրվում: Արդեն, ըստ էության, դատախազի եզրակացությունը կրկնում է մեղադրականը: 
Եթե այն դատախազը, ում այստեղ հասկացել եմ, վեր կենա ու հրաժարվի ասելուց, թե իրեն, որ արտահայտությունն է վիրավորել, կամ այդ արտահայտությունը հանցանք չի պարունակում, կամ էլ նա ազնվորեն չի արտահայտում դատախազի իրավական տեսակետը: 
Մենք այստեղ պաշտպանություն կազմակերպեցինք, մտածելով, թե դատախազը կարող է վիրավորվել Հայոց ցեղասպանություն արտահայտությունից, սակայն գուցե դատավորը ևս շաղկապների հետ կապված խնդիր ունի: 
Գուցե նաև մեղք է համարվել իմ «և» շաղկապի օգտագործումը: Իմանալ չենք կարողանում: Բայց որպես արդյունք՝ ոչ շաղկապ օգտագործելս է մեղք, ոչ թարգմանություն անելս, ոչ էլ Հայոց ցեղասպանություն ասելս»,-եզրափակել է նա: