«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում հայտնում են, որ նոր պատերազմի պատրաստվելու պատճառներ չկան. ՌԻԱ Նովոստի

04/12/2020

Արցախի իշխանությունները կարծում են, որ եռակողմ հայտարարությունից հետո չկան պատճառներ նոր պատերազմի պատրաստվելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Հիմա նման պատճառներ միանշանակ չկան»,-ասել է նա:

Պողոսյանը նաև հայտնել է, որ Արցախյան պատերազմի ընթացքում երկիրը լքել էր բնակչության մեծ մասը. «Այս պահին նրանց կեսն արդեն վերադարձել են: Դա նշանակում է, որ մարդիկ վստահություն ունեն, իսկ վստահությունն ամենակարևորն է»:

Նախագահի խոսնակը հավաստիացրել է, որ ամեն օր տուն է վերադառնում 2-3 հազար մարդ, սակայյն բնակֆոնդի լուրջ պակաս կա. «Եթե բնակարանի խնդիր չլիներ, բոլորն արդեն վերադարձած կլինեին: Գրեթե բոլոր նրանք, ովքեր դեռ չեն վերադարձել, տուն չունեն: Խոսքը հիմնականում վերաբերում նրանց, ովքեր բնակվում էին Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում»:

Analitik.am