«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով». Աքար

04/10/2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ, տեղեկացնում է Անադոլու-ն:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

՛՛Պատմական հողերի ազատագրման համար 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը խաղաղության ձեռք է մեկնել Հայաստանին՛՛,-ասել է Աքարը:

Նա նաև հավելել է. ՛՛Մենք ակնկալում ենք, որ Երևանը պատշաճ կերպով կպատասխանի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին։ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով՛՛։