«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհայտ ծագման հեպատիտի 250 դեպք է հայտնաբերվել․ ԱՀԿ

18/05/2022

Երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի շուրջ 250 դեպք է գրանցվել 22 երկրներում: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Իստրբրուկը։

«Այն երկրների մեծ մասը, որտեղ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտ, գտնվում է եվրոպական տարածաշրջանում», – նշել է նա՝ հավելելով, որ մի շարք դեպքեր նույնպես սպասում են հաստատման։

Իստերբրուկի խոսքով ՝ այս հեպատիտից մահացել է վեց երեխա, 26 երեխա լյարդի փոխպատվաստման կարիք ունի։

Փորձագետի խոսքով՝ ԱՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել հիվանդության պատճառները և ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների հետ այդ հարցի շուրջ: Մասնագետները կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապ չեն հայտնաբերել, իսկ հիմնական հիպոթեզները կապված են ադենովիրուսի և կորոնավիրուսի հետ, հավելել է Իստերբրուկը: