Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի լրամշակման հարցում. Միլլեր
17/09/2024
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադառնալով Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներին, և այս համատեքստում ԱՄՆ-ում ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությանընշել է. «Ակնհայտ է, որ մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։
Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի: Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի լրամշակման հարցում, և մենք մտադիր ենք աջակցել նրանց բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար լինի»։