«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն շարունակում է ԵԱՀԿ ՄԽ-ն համարել կարևոր գործիք՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Ռուդենկո

22/09/2021

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համարել կարևոր գործիք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տեսանկյունից: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, սակայն շարունակվում են: Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում և բարձր մակարդակով:

Ներկայումս համանախագահների եռյակը ծրագրում է հանդիպել Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ընդ որում՝ հանդիպել ինչպես իրար, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա լավ նշան կլինի՛՛: