«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն ընդգծել է կազմակերպված հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը

03/12/2022

Անդրադառնալով Իրանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ Իրանի Գերագույն դատարանի ղեկավարն ընդգծել է կազմակերպված ու ահաբեկչական հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հոջաթոլէսլամ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամը Ռուսաստանի Գերագույն դատարանի ղեկավար Վյաչեսլավ Լեբեդևվի հետ հանդիպման ժամանակ արդյունավետ համարելով Մոսկվայում կայացած դատավորների հանդիպումը՝ ասել է. «Հանդիպմանը ներկայացված նյութերը պարունակում էին արժեքավոր կետեր, որոնք դատավորների հիանալի փորձի արդյունք էին, և մենք դրանից շատ օգուտ քաղեցինք»։

Անդրադառնալով Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցին, Մողադդամը մանրամասներ է ներկայացրել Իրանի դատական համակարգի, դատական գործնթացի և Գերագույն դատարանի վերաբերյալ:

Իրանի Գերագույն դատարանի նախագահը հայտարարել է էլեկտրոնային դատավարության և էլեկտրոնային դատական ծառայությունների ոլորտում փորձի փոխանման պատրաստակամության մասին, հավելելով, որ Իրանում դատավարության գործընթացը էլեկտրոնային է և դատական լսումները, հատկապես որոշ շրջաններում, ետղի են ունենում առցանց: