Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրապարակվել է Արցախի նորանշանակ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի ցուցմունքը մարտի 1-ի գործով

14/09/2021

2008թ․ փետրվարի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով նրա հետ եկել եմ Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։

Մովսես Հակոբյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա Ղարաբաղի զորք պետք է բերվի Երեւան, ինքը գնում է Ստեփանակերտ՝ զբաղվելու այդ հարցերով։ Այնուհետեւ պաշտպանության բանակից ստացած հրամանի համաձայն՝ 10-րդ դիվիզիայի ստորաբաժանումներից համապատասխան քանակով անձնակազմ ենք ուղարկել Երեւան։ Մոտավորապես 100 հոգու ենք ուղարկել։

Բոլորն էլ սպաներ եւ ենթասպաներ են եղել, նաեւ՝ պայմանագրային զինծառայողներ։ Զորքը կազմավորված է եղել դիվիզիայի վարչության զորամասերի հետախուզական եւ համազորային կազմից։ 20 ամիս անձնակազմը մնացել է Երևանում։ 

Միքայել Հարությունյանի կողմից տրված հրամանի հիման վրա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որի հիման վրա էլ ԼՂՀ-ի զորքը տեղափոխվել է Երեւան։ 

Ընդհանուր կազմավորված համահավաք գումարտակը, իմ հիշելով, բաղկացած էր մոտ 300 զինծառայողներից, նրանք ընդհանուր շարասյունով Երեւան են եկել 2008թ․ փետրվարի 23-ին։