«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում տղամարդը փորձել է հրկիզել սոցիալական պաշտպանության հիմնադրամի մարզային մասնաճյուղի շենքը

26/01/2022

Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդու, ով փորձել է հրկիզել Շեքիում սոցիալական պաշտպանության պետական ​​հիմնադրամի շենքը, հայտնում է Report-ը։

Նշվում է, որ քաղաքի ոստիկանական բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տղամարդը բենզին է լցրել մասնաճյուղի ապակիների վրա եւ հրկիզել։ Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում հանցագործության կատարման մեջ կասկածվող Մուրադ Ահմեդովը բերման է ենթարկվել։ 

Իշխանությունները շտապել են հայտարարել, որ տղամարդը գրանցված է հոգեբուժարանում 2010 թվականից։