Ֆիդան․ «Խրախուսական հորդոր ենք հղում Ադրբեջանին և Հայաստանին չկորցնել այս պատմական հնարավորությունը»
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում կայացած ԱԳՆ բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
«Գոհացուցիչ է այն, որ Հայաստանը շարունակում է պատերազմից հետո ընտրությունը կատարել խաղաղության և կայունության օգտին։ Մենք խրախուսական հորդոր ենք հղում Ադրբեջանին և Հայաստանին այս պատմական հնարավորությունը չկորցնել»,- նշել է նա։
Ֆիդանը, հիշեցնելով, որ երկար ընդմիջումից հետո կողմերն առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, ընդգծել է, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նրանք իրականացնում են Հայաստանի հետ։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ համակարգմամբ։
Նրա խոսքերով` հոկտեմբերին Ստամբուլում կայացած 3+3 հարթակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը կառուցողական ըմբռնումով քննարկել են տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը։
https://www.ermenihaber.am/