«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին օգնություն ցույց տալ, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հանգել մշտական եւ տեւական կարգավորման․ սենատոր

22/09/2022

ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդուարդ Ջոն Մարկին, ով ավելի հայտնի է որպես Էդ Մարկի,  կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությանը դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին։

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին օգնություն ցույց տալ անվտանգության ապահովման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հանգել մշտական եւ տեւական կարգավորման, որը հարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը: ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին օգնություն ցույց տալ անվտանգության ապահովման հարցում: Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին եւ պաշտպանության նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել». Մասաչուսեթսից սենատոր Էդ Մարկին։