Իսրայելը նշել է Լիբանանից զորքերի դուրսբերման պայմանները
01/10/2024
Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ մտադիր է զորքերը դուրս բերել լիբանանյան տարածքից՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների ոչնչացումից հետո։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է ամերիկյան Axios պորտալը։
«Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև 48 ժամ տեւած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում իսրայելցիները հավաստիացրել են Սպիտակ տանը, որ այս պլանը ավելի նեղ ուղղվածություն ունի և ուղղված է Իսրայելի սահմանի մոտ «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների մաքրմանը և այնուհետև հետ քաշել Իսրայելի բանակային ուժերը»,- ասվում է պորտալում: