
Ուկրաինայի ԶՈՒ ինքնաթիռն առաջին անգամ թիրախ է խոցել Ռուսաստանի տարածքում. Sky News
Բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական ռազմական աղբյուրին գրում է, որ Ուկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ խոցել է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախը։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով՝ հարված է հասցվել Բելգորոդի շրջանում գտնվող «ռուսական հրամանատարական կենտրոնին»։ Թե ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել այս հարձակման ժամանակ, և արդյոք արևմտյան զե՞նք է կիրառվել, հրապարակման մեջ չի նշվում:
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են Բելգորոդում գտնվող ռուսական հրամանատարական կենտրոնին: Վնասը դեռևս գնահատվում է, սակայն ուղիղ հարվածը հաստատվել է։ Սա Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախի ուղղությամբ արձակված առաջին զինամթերքն է», - մեջբերում է բրիտանական հեռուստաալիքը իր անանուն աղբյուրին։