Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շահումյան գյուղի մոտակայքում այրվել է Opel Astra G մակնիշի ավտոմեքենա

11/06/2021

Հունիսի 11-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենան, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շահումյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 207 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 2004 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։