Ուրբաթ, Հունվարի 22, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը Սամանթա Փաուերին առաջադրել է ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրենի պաշտոնում

13/01/2021 27

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Սամանթա Փաուերին առաջարկել է ղեկավարել Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Այս մասին հայտնում է tass-ը:

2003 թ. Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, 50-ամյա իռլանդացի Փաուերը 2013 թվականից մինչև 2017 թվականը աշխատել է ՄԱԿ-ում որպես Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչ:

Նշվում է, որ բարձրացվելու է նաև Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնի կարգավիճակը: USAID-ի ղեկավարը կլինի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի անդամ: 

Հիշեցնենք, որ Սամանթա Փաուերը «Խնդիրը դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարում» մենագրության հեղինակն է։ Հեղինակավոր Պուլիցերյան մրցանակին արժանացած այս գրքի առաջին գլուխը Հայոց ցեղասպանության ընթացքում ամերիկյան քաղաքականության և հայ ժողովրդին Միացյալ Նահանգներից ցուցաբերված մարդասիրական օգնության մասին է:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան