«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը՝ Պուտինի կողմից անհարգալից վերաբերմունքի մասին

10/03/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովվել է, երբ նրան հարցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իր հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի մասին։ Ամերիկացի առաջնորդին համապատասխան հարցն ուղղել է Washington Post-ի լրագրողը:

Թրամփի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել Air Force One ինքնաթիռով թռիչքի ժամանակ։ WP-ի թղթակիցն այնուհետև հարցրել է, թե արդյոք Պուտինի կողմից անհարգալից վերաբերմունք է այն փաստը, որ ռուսական զորքերը Ուկրաինայում օդային հարվածներ են հասցնում:

Թրամփին զայրացրել է հարցի այս ձևակերպումը, և նա հայտարարել է, որ լրագրողի ներկայացրած լրատվամիջոցը կորցրել է վստահությունը։ Սպիտակ տան ղեկավարը կասկածի տակ է դրել լրագրողի ենթադրությունները։

ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ վստահում է Վլադիմիր Պուտինին և կարծում է, որ վերջինս ցանկանում է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։ Նա նաև նշել է, որ իր համար ավելի հեշտ է շփվել Ռուսաստանի ղեկավարի հետ, քան Կիևի։
https://auroranews.am/