«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազգի ու պետականության համար տեր կանգնող 5 տոկոսին․ Նաիրի Հոխիկյան

13/03/2023

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Յուրաքանչյուր երկրում եթե հանրության 5-10 տոկոսը ազգային ամուր գիտակցություն ունի և իրականում պայքարում է հայրենիքի համար, լիովին բավարար է պետությունը ոտքի կանգնեցնելու կամ ոտքի վրա պահելու համար։ Թվում է, թե փոքր թիվ է մյուս 90-95 տոկոսի համեմատ, բայց իրականում հենց սկզբունքային և ուժեղ մարդիկ են երկրի պատասխանատուները, մյուսները ուղղակի ապրում են։
Մինչդեռ ամբոխավարությունը միշտ ժամանակավոր է և ձեռնտու է միայն պոպուլիստ ու անհայրենիք քաղաքական ուժերի համար։
Հայաստանի պարագայում նվազագույն 5 տոկոսը կազմում է մեր երկրի բնակչության դեպքում մոտ 145.000 մարդ։ Նույնիսկ այսքան, դեռ ավելի պակաս' 100.000 ազգային ամուր գիտակցություն և համառություն ունեցող մարդը բավական է, որ մենք կարողանանք հաղթահարել թշնամու բոլոր վտանգները, ազատագրենք երկիրը և գնանք առաջ։
Ցավոք, հուսահատությունն է այս մարդկանց հետ պահում պայքարից։

Անհրաժեշտ է, որ իրականում երկրի ու հայրենիքի համար մտահոգ, բարձր գիտակցություն և ազգային արժանապատվություն ունեցող մարդկանցից ամեն մեկը հիասթափվելու փոխարեն հենց իրեն համարի այդ փրկության 5 տոկոսի մի կտորը։
Պետք չի բոլորից պահանջել հայրենասիրութթյուն։ Սոցիալական հանրությունը դա չի հասկանա, նրան իր հարմարավետ միջավայրն է պետք։ Ժամանակի ավելորդ վատնում է բոլորին հայրենասիրություն սովորեցնելը։
Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազգի ու պետականության համար տեր կանգնող 5 տոկոսին։
Ես 5 տոկոսի մի մասն եմ ու կհասնեմ իմ հայրենիքի փրկությանը առանց հիասթափվելու և առանց հուսալքության։
Հուսահատությունը մեղք է։