«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինքնաբուժության պատճառով կորոնավիրուսի ծանր դեպքեր` Գյումրիում

15/04/2021

Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքը գերծանրաբեռնված է աշխատում։ Այս պահին 60 հոգի բուժվում են, 15 հոգի էլ միջանկյալ ծառայությունում են։ Բուժվողները միայն Շիրակի մարզից չեն, այլ Հայաստանի տարբեր տեղերից։ Հիվանդների մեծ մասը ծանր վիճակում են։ Կառավարության՝ Գյումրի Բ/Կ-ին նվիրաբերած թթվածնային կայանը կարողանում է հոգալ պահանջմունքը ու նորմալ սպասարկել հիվանդներին վիրուսի երրորդ ալիքի պայմաններում։

Սակայն Գյումրի Բ/Կ-ի գործադիր տնօրենը նշում է, որ իրենց համար մեծ խնդիրներ են ստեղծում ինքնաբուժությունն ու սխալ բուժումը, որի պատճառով էլ հիվանդանոցում հայտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդանոց դիմածների մեջ քիչ չեն այն անձինք, որոնք մոտ 10-12 օր զբաղվել են ինքնաբուժությամբ, արդյունք չի տվել ու նոր միայն ստիպված հիվանդանոց են դիմել։ Այս պատճառով էլ մահվան դեպքեր են արձանագրվում։ «Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա բժիշկ, և այդ բժիշկը պետք է լինի գիտակ, տեղյակ հիվանդությունից, քանի որ հիվանդությունը շատ անսպասելի կարող է փոփոխվել։ Բերեմ օրինակ, թե ովքեր են հիմա գտնվում հիվանդանոցում։ Հիվանդանոցում գտնվում են այնպիսի հիվանդներ մեր մարզի տարբեր ծայրերից ու նաև Գյումրիից, որոնք տաս օր տանը բուժվել են, բայց չեն նմուշառվել, և շատ վատանալով՝ ստիպված դիմել են հիվանդանոց։

Հիվանդանոցում են գտնվում անձինք, որոնք բուժումը սկսել են ոչ գրագետ, հնարավոր է և ոչ բժշկի նշանակմամբ, այլ հարևանի, դեղատան աշխատողի կամ այնպիսի բժշկի, որը քովիդ հիվանդության բուժման հետ որևէ կապ չի ունեցել , չի էլ պատկերացնում ։ Նա ասենք առաջին օրվանից հիվանդին նշանակել է հակաբիոտիկ, որը խստիվ արգելված է, նշանակել է հորմոններ, որը նորից խստիվ արգելված է և պատկերացրեք 7-րդ, 8-րդ օրը, երբ իրականում բարձր ջերմության պարագայում հարկ կա նշանակումներն անել, մենք փաստի առաջ ենք կանգնում։
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: