«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանկֆուրտի հնէաբանական թանգարանի՝ Ուրարտուին վերաբերող ցուցանակից հանվել է Ադրբեջան բառը

10/09/2022

Ֆրանկֆուրտի հնէաբանական թանգարանի Ուրարտուին վերաբերող ցուցանակից հանվել է Ադրբեջան բառը։ Այս մասին գրել է լրագրող Հայկարամ Նահապետյանը։

՛՛Ուրարտուի վերաբերյալ ցուցադրությունը կազմակերպել է Ֆրանկֆուրտի հնէաբանական թանգարանը։ Թանգարանի Մերձավոր արեւելքի դեպարտամենտի պատասխանատու Bagherpour Kashani-ն էլեկտրոնային նամակում խնդրեց իր անունը չկապել պատահած թյուրիմացության հետ։

Ասաց, որ տեղի է ունեցել հետեւյալը՝ դեռեւս նախորդ դարի 80ականներին թանգարանում եղել է Ուրարտուի մասին մի ցուցադրություն, որտեղ Azerbaijan անունը նշված է եղել ոչ թե Ադրբեջան երկրի հետ կապված (այդ ժամանակ անկախ Ադրբեջան գոյություն էլ չուներ), այլ Իրանի պատմական Ատրպատականի տարածաշրջանի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, հենց Ատրպատականի աղաղված ձեւն էլ նստացրին Կովկասի արեւելքում 1918-ին առաջացած թյուրքական երկրի վրա։ Ներկա ցուցադրությունը պարզապես նախորդ դարից մնացած ցուցադրության կրկնությունն է։

Թանգարանի պատասխանատուի ասածը հիմնավորում է այն, որ ձախ կողմում երեւացող քարտեզին ընդծված երեւում է Պարսկաստանն ու Ատրպատականի հատվածը։
Թե դր Քաշանին, եւ թե տնօրեն Վոլֆգանգ Դեւիդը նամակում ասել են, որ շատ ցավում են պատահածի համար եւ խնդրում ժամանակ նոր ցուցադրությունը կազմակերպելու համար։ Այս պահի դրությամբ, հասկանալով նրբությունը, թանգարան արդեն հանել է Azerbaijan տեղանունը՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանկֆուրտում Ուրարտուն իբրև Ադրբեջան ներկայացնողներին պարզելու նպատակով աշխատանք է տարվում:

Նյութը վերցված է ՝ InforPort