«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

18 երեխա գտնվում է Կազանի մանկական հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

11/05/2021

Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին տեղեկացրել է  Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք յոթ երեխա ենք կորցրել: Նրանք ութերորդ դասարանցիներ են: Չորս տղա և երեք աղջիկ: Բացի այդ, մենք կորցրեցինք մեկ ուսուցչի: Եվ մենք կորցրեցինք մեկ այլ կնոջ: Ընդհանուր առմամբ, մենք ինը մարդ կորցրեցինք »,-ասել է նա:

Միննիխանովը նաև նշել է, որ ներկայումս 18 երեխա գտնվում է մանկական կլինիկական հիվանդանոցում:

«Ցավոք, կան հրազենային վնասվածքներով վիրավորներ, նաև կոտրվածքներով: Բժիշկներն ամեն ինչ անում են մեր երեխաների կյանքը փրկելու համար»,- տեղեկացրել է նա:

Թաթարստանի նախագահի խոսքով՝ երկու մեծահասակ բուժում է անցնում յոթերորդ հիվանդանոցում, ևս մեկը `հանրապետական կլինիկական հիվանդանոցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կազանի թիվ 175 դպրոցում անհայտ անձինք կրակ են բացել, տեղի է ունեցել նաև պայթյուն։