«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

17/06/2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հայտնել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Շմիդտը Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:

Ըստ Զախարովայի՝ Լավրովի և Շմիդտի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ `անվտանգության երեք հարթություններում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների: Նա հավելել է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: