«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաթայի քաղաքապետը զգուշացրել էր հնարավոր երկրաշարժի մասին

08/02/2023

Թուրքական «BBO Yapım»-ով հեռարձակվող «40» կոչվող հեռուստածրագրի շրջանակներում 2 շաբաթ առաջ հյուրընկալվել էր Հաթայի քաղաքապետ Լյութֆյու Սավաշը։ Նա հանդես էր եկել նախազգուշական կոչով՝ կապված հնարավոր երկրաշարժի հետ։

Հաղորդման ընթացքում հաղորդավարը հարցնում է քաղաքապետին, թե արդյոք պատրաստ են հնարավոր ավերիչ երկրաշարժին, իսկ վերջինս պատասխանում է՝ ոչ, այնուհետև շարունակում․ «Պատրաստ լինելու համար կառավարությունը պետք է աշխատի քաղաքապետարանների հետ համատեղ։ Մենք որքան էլ գրություններ ուղարկենք տարբեր հաստատություններ, հատկապես նախարարություններ, դրանց մեծ մասի պատասխանը այդպես էլ չենք ստանում»։

Վերջինս նշել էր, որ իշխանություններն արհամարհում են ցածր օղակներին, հաշվի չեն առնում նրանց կարծիքը և վարում են ամբողջատիրական քաղաքականություն։

Սավաշի այս հաղորդումը մեծ արձագանք էր գտել համացանցի թուրքական տիրույթում։

https://www.ermenihaber.am/