«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրդեհի վայրում եղել են 18 տաղավար եւ 4 պահեստային մաս. Բոլորին անվճար նոր տարածքներ ենք տվել. «Սուրմալուի» պատասխանատու

06/04/2021

Հրդեհ բռնկված տարածքում ունեցել ենք 18 տաղավար եւ 4 պահեստային մաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը:

«Այս պահին բոլորին տվել ենք անվճար տարածքներ, որ իրենց ապրանքները, որոնք մնացել են, տեղափոխեն այդտեղ, հետո կորոշենք, թե ինչ անել: Խորհուրդ գոյություն ունի, խորհուրդը կորոշի, կասի: Չեմ կարող ասել, թե ինչ վնասներ են կրել: Մարդիկ մեծ պահեստներ էլ ունեին, փոքր էլ»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ իրեն զանգահարել են գիշերը 3.10-ին, ասել են՝ հրդեհ է. «3-4 րոպեից էստեղ եմ եղել: Այդ պահին արդեն 4-5 մարտական հաշվարկ կար, հետո դարձավ 8, 10, 12: Շատ լուրջ էին աշխատում մարդիկ: Տաղավարներում հիմնականում գրենական պիտույքներ ու խաղալիքներ էին»,-ասաց կենտրոնի պատասխանտուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք։ Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել եւս 8 մարտկան հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դեպքի վայրում է եղել գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: