«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայի դատախազությունը Սարկոզիի համար 6 ամսվա ազատազրկում է պահանջել

17/06/2021

Ֆրանսիայի դատախազությունը խնդրում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին 6 ամսվա ազատազրկման դատապարտել՝ կապված նրա 2012 թվականի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով BFMTV հեռուստաալիքին:

Բացի դրանից՝ դատախազությունը Սարկոզիի նկատմամբ պահանջել է լրացուցիչ 6 ամիս պայմանական ազատազրկում և 3750 եվրո տուգանք:

Երեքշաբթի օրը կայացած դատական նիստում Սարկոզին հայտարարել, որ ինքն անմեղ է՝ հերքելով քարոզարշավի ընթացքում ծախսերի գերազանցումը:

Այս գործով դատաքննությունն սկսվել էր մարտին, սակայն լսումները հետաձգվել էին մեղադրյալի փաստաբաններից մեկի հիվանդության պատճառով և վերսկսվել են մայիսի 20-ին: