«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է

26/01/2023

Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզման վտանգ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված երկհարկանի տուֆե (երկշերտ) տան (մոտ 40 քմ) արտաքին պատը (1-2-րդ հարկ)՝ մոտ 18 քմ։ Պատերին առկա են մոտ 2 մ երկարությամբ և 3 մմ լայնությամբ ճաքեր․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։