«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

07/10/2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշում է կայացրել  մերժել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանների միջնորդությունը` իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Այս ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ծառուկյանը կմնա կալանքի տակ:

Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի,  բավարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Պաշտպանները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել: