Երկուշաբթի, Նոյեմբերի 30, 2020 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գլխավոր  Թուրքիայում ձերբակալվել է ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձ

Նկար

Թուրքիայում ձերբակալվել է ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձ

20/10/2020 77

Թուրքիայում ձերբակալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձը, հաղորդում է The Washington Post-ը:

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Հորդանանի քաղաքացի 45-ամյա Ահմեդ ալ-Աստալին:

Նա, մասնավորապես, լուսաբանել է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ու հետեւել արտաքսման մեջ գտնվող արաբական դիսիդենտներին:

Վերջին երկու տարում սա արդեն ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրանքով Թուրքիայում ձերբակալության երրորդ դեպքն է: 2019-ին ձերբակալված երկու տղամարդիկ տեղեկություններ են հավաքել Թուրքիայում պաղեստինյան խմբավորումների մասին: Նրանցից մեկը՝ Զաքի Հասանը, մահացել է ձերբակալության ժամանակ, ինչը կառավարությունն անվանել է ակնհայտ ինքնասպանություն: