«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գազայի հատվածում բախումների զոհ է դարձել 24 մարդ, այդ թվում՝ ինը երեխա

11/05/2021

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել «Համաս» շարժման գրոհայիններին, այն բանից հետո, երբ Գազայի հատվածը ղեկավարող խմբավորումը ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայել: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Իրավիճակը լարվել էր Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի հարևանությամբ տեղի ունեցած անկարգություններից հետո: Երուսաղեմում և Արևմտյան ափին իսրայելցի զինվորականների ու պաղեստինցիների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 700 մարդ,  որոնցից մոտ 500-ը հոսպիտալացվել են: Արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով մահացել է 24 մարդ, որոնցից ինը երեխաներ են: