«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մինչև 20 տարեկաններն առավել քիչ են հակված կորոնավիրուսով վարակվելուն, քան 20-ից բարձր տարիքի անձինք. գիտնականներ

16/06/2020

Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ 20 տարեկանից ցածր անձինք մոտավորապես երկու անգամ ավելի քիչ են հակված «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվելուն, քան 20-ից բարձրները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Nature Medicineգիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Հետազոտողներն ուսումնասիրել են վիրուսի փոխանցման մոդելները՝ գնահատելու համար հիվանդության հանդեպ զգայունության մակարդակն ու տարիքի կապը վարակման դեպքերի հետ:

Նրանք պարզել են, որ կլինիկական ախտանշանները դրսևորվում են 10-19 տարեկանների մոտ 21 տոկոսի պարագայում:  Այս գնահատականը մոտ 69 տոկոս է կազմում 70 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում:

Մասնագետների խոսքով՝ երեխաներն առավել քիչ են հակված «Քովիդ-19»-ով վարակվելուն հիվանդ մարդու հետ շփվելիս:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am