«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկների համաճարակի պատճառով

20/05/2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկների ջրծաղիկի բռնկումը, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։

Նշվում է, որ հանդիպման հիմնական թեմաները լինելու են հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածվածությունը գեյերի և բիսեքսուալների շրջանում, ինչպես նաև պատվաստումների հետ կապված իրավիճակը։

Կապիկների ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար դա մեղմ վիճակ է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ կապիկների ջրծաղիկը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, բայց կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։