
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով
30/09/2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների գործունեության լուսաբանման 18-րդ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ԱՊՀ-ի աջակցությունը»,- ասել է Լավրովը: