«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում

26/10/2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 22-ին «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Այդ օրը, ժամը 15։10-ի սահմաններում նշված պոլիկլինիկայից Նաիրիի ոստիկանություն ահազանգել են, որ «կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով և ձախ ձեռքի պատռված վերք» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Աբովյան» ԲԿ են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մյասնիկ Սիմոնյանն էր, ով նույն օրը, ժամեր անց «Աբովյան»ԲԿ-ում գիտակցության չգալով՝ մահացել է։