«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Չեմ սիրում անել մի գործ, որն արել եմ 10 կամ 5 տարի առաջ». Գոհար Գասպարյանը՝ «Եվրատեսիլ»-ից «բաժանվելու» որոշման, «Հայրենեանը» վերսկսելու ու որդիների մասին

07/07/2020

Հանրային հեռուստաընկերության «Հայրենեան» հաղորդման ստեղծագործական կազմը վերսկսել է նախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Գոհար Գասպարյանը խոստանում է, որ նոր թողարկումները չեն զիջի նախորդներին՝ ընտրված թեմաներով ու ազգային արժեքների բացահայտումներով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է ոչ միայն հաղորդման, այլեւ  «Եվրատեսիլ»-ից «բաժանվելու» ոչ հեշտ որոշման ու որդիների մասին:

Գոհար, օրերս վերսկսեցիք «Հայրենեան»-ի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ եթեր:

Ճիշտ եք նկատել, նկարահանումները վերսկսել ենք՝ չնայած համավարակի հետ կապված խոչընդոտներին։ Պատրաստվում ենք «Հայրենեանի» նոր եթերաշրջանին. սեպտեմբերից կլինենք եթերում։

Հաղորդման առաջին եթերաշրջանն ազգային արժեքների մասին էր, նոր թողարկումները պատմում են գույների մասին: Ո՞ւմ մտահաղացումն էր դա, եւ քանի՞ գույն եք ներկայացնելու:

2018-2019 եթերաշրջաններին «Հայրենեանի» յուրաքանչյուր թողարկում մի կարեւոր երեւույթի մասին էր, որը ազգային արժեք է իրենից ներկայացնում եւ որով մենք տարբերվում ենք մյուս ազգերից, օրինակ՝ ընտանիքը, գորգը, խոհանոցը, կինը, արծաթը եւ էլի շատ ու շատ թեմաներ։ Ինչպես նախորդ, այս եթերաշրջանի գաղափարն էլ իմն է։ Մենք ամեն գույնի ներքո հավաքում ենք մեր մշակութային գանձերը, ամենահետաքրքիրն ու նշանավորը՝ մեծ տեղ տալով արվեստին։ Արդեն եթեր են գնացել «Կարմիրը», «Կապույտը», «Նարնջագույնը» եւ «Կանաչը» թողարկումները, առջեւում եւս 17 գույն ու երանգ կա՝ շատ հարուստ ասելիքով։

Ի սկզբանե կա՞ր մտադրություն, որ հաղորդումը կունենա տարբեր եթերաշրջաններ:

Եթե անկեղծ, ապա ի սկզբանե մտածել էինք միայն 2 եթերաշրջանի թեմաներ։ Հետո, երբ զգացինք, որ հաղորդումը սիրվել է, եւ մարդիկ սպասում են նոր թողարկումների, որոշեցինք թարմացնել կոնցեպտը, բայց հավատարիմ մնալ մեր գլխավոր ցանկությանը, այն է՝ ճանաչել մեր մշակույթը, գնահատել ու պահպանել մեր ազգային արժեքները։

Հաղորդումը հեռուստադիտողի համար ուսուցողական է, իսկ Դուք ընթացքում շատ բանե՞ր եք սովորում:

Իհարկե, անչափ մեծ աշխատանք է արվում մեր սցենարական-խմբագրական թիմի կողմից։ Հսկայական նյութ է ուսումնասիրվում, մշակվում, ծաղկաքաղ արվում, հետո նոր հանձնվում նկարահանման։ Որպես հեղինակ՝ անձամբ եմ աշխատում սցենարիսների հետ, խորհրդատուների, ուստի այնքան եմ ընկղմվում թեմայի մեջ, որ նոր գիտելիքի պակաս չեմ ունենում։

Գոհար, քանի որ Ձեր ամուսինը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, արվեստագետ է, հետաքրքիր է՝ ի՞նչ մասնակցություն է ունենում հաղորդման ստեղծման մեջ, արդյոք խորհուրդներ տալի՞ս է, թեմաներ առաջարկո՞ւմ է…

Նարեկը շատ անմիջական ու ակտիվ մասնակցություն ունի այս ծրագրում, կարելի է ասել՝ նա գլխավոր խորհրդատուն է, իր հետ միասին ենք քննարկում բոլոր թողարկումներն ու մշակում բաժինները։ Իր՝ հավաքորդ, աստվածաբան եւ նկարիչ լինելն անչափ օգնում է մեր գործում։ Բացի դրանից՝ նա հեռուստատեսային ճանաչողական ֆիլմերի մեծ սիրահար է, եւ ես հաճախ կատակում եմ, որ նա «Հայրենեանի» «ոչ պաշտոնական պրոդյուսերն է»։

Դժվարություններ ունենո՞ւմ եք այս իրավիճակում նկարահանումներ իրականացնելիս:

Վայ, նույնիսկ մի հարցրեք, որովհետեւ ստեղծագործական աշխատանքի համար այս պայմաններն, ուղղակի, ահավոր են։ Փակ են թանգարանները, իսկ մենք հիմնականում իրենց հետ ենք աշխատում։ Հատուկ խնդրանքներով՝ որոշները մեզ համար բացվում են կարճ ժամանակով, որոշները՝ ոչ։ Խոսնակները հիվանդանում են, մարդաշատ տեսարանները փոխարինվում։ Մենք շատ զգույշ ենք փորձում լինել, ուստի աշխատանքները բարդ են ընթանում։ Բայց հեռուստադիտողն, իհարկե, դա չի զգա։ Պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, լուծումներ գտնում ենք։ Կարեւորը գիտենք, որ պետքական, մնայուն ու լավ գործ ենք անում։

Նկատել եմ, որ ամուսնությունից եւ երեխաների ծնունդից հետո ժամանակի մեծ մասն ընտանիքին եք տրամադրում: Այժմ նկարահանումների հետ մեկտեղ ինչպե՞ս է բաշխվում Ձեր առօրյան:

Ինձ համար շատ դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, որովհետեւ չեմ կարող թերի գործ անել, հեշտ չեմ տրամադրվում մի գործից մյուսը։ Չեմ էլ կարող մատների արանքով նայել երեխաների դաստիրակությանն ու հաղորդման որակին։ Փառք Աստծո՝ ընտանիքիս անդամներն օգնում են, շատ գնահատում են իմ եթերային աշխատանքը, ինչն ինձ թեւեր է տալիս։ Շնորհակալ եմ նրանց շատ։

Ձեր երեխաների մեջ նկատո՞ւմ եք արվեստի հանդեպ հակում: Ինչպե՞ս եք, առհասարակ, նրանց դաստիարակում:

Մեծ որդիս՝ Վանը,  շուտով 3 տարեկան կլինի։ Չեմ կարող ասել, որ շեշտված արվեստի հակումներ կան, դեռ վաղ է դրա մասին խոսել։ Մենք չենք սիրում, երբ ծնողները գողանում են երեխայի մանկությունն ու գեր-ծանրաբեռնելով փորձում իրագործել իրենց չստացված երազանքները, համառորեն դարձնում երգիչ, դերասան, բլոգեր… Ինձ համար դա տհաճ է։ Աշխատանքի բերումով շատ եմ տեսել նման մոտեցումներ։ Մենք հնարավորություններ ենք տալիս տեսնելու, ճանաչելու տարբեր զբաղմունքներ: Ընտրությունը պետք է ինքը կատարի, մենք կուղղորդենք։ Փոքր որդիս՝ Թադեն, դեռ 9 ամսական է եւ շատ տարբեր է եղբորից։ Բնականաբար, խանդի տեսարաններ հաճախ ենք տեսնում  (ծիծաղում է):

Գոհար, ժամանակին հեռուստատեսությունում հայտնվում էիք մեկը մյուսից տարբեր ժամանցային ֆորմատի հաղորդումներով՝ հիթ շքերթներ, հարցազրույցներ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ... Այդ ֆորմատին վերադառնալու մտադրություն չկա՞:

Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգացել այդ ժանրում եւս, դա էլ է իմը։ Պարզապես հիմա լավ, որակով նոր ժամանցային նախագծեր, գրեթե, չկան։ Ես չեմ սիրում անել մի գործ, որ արել եմ 10 կամ 5 տարի առաջ, նախընտրում եմ նոր ձեւով ներկայանալ, որ ե´ւ ինձ հետաքրքիր լինի, ե´ւ հեռուստադիտողին չհոգնեցնի։ Բացի լրատվությունից, սերիալից և սոց-քաղաքական քննարկումներից՝ որակով ցանկացած նախագիծ ինձ, որպես հաղորդավարի, հետաքրքիր է։

«Եվրատեսիլ»-ը շատ ուժեղ գրավելու կարողություն ունի, ու մեկ անգամ այդ ոլորտը լուսաբանելով, այնտեղ գտնվելով՝ շատ դժվար է դրանից հրաժարվելը: Տարիներ շարունակ այդ ոլորտում էիք՝ սկզբում՝ որպես լրագրող, հետագայում նաեւ՝ որպես պատվիրակության ղեկավար: Դժվա՞ր չէր «Եվրատեսիլ»-ից «բաժանվելը»

Դժվար էր, ուստի աստիճանաբար բաժանվեցի, ոչ միանգամից, եւ ստեղծեցի այնպիսի նախագիծ, որը կկարողանայի համատեղել ընտանիքի, փոքր երեխաների հետ։ Բացի դրանից, երբ մի գործը երկար տարիներ ես անում, դա էլ է հոգնեցնում, մանավանդ, որ կարճ կյանք ունի եւ հսկա քննադատական բանակ։ Հիմա ավելի մնայուն ու պետքական գործ եմ անում։ Այս քաոսային ու գլոբալիստական աշխարհում ազգայինը պահելու, մեր մշակույթից կառչած մնալու, պատմությունը գնահատելու ու մեր արժեքները պահելու լուրջ խնդիր ունենք։ Մեր ընտանիքը ծառայում է այդ գործին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Գոհար Գասպարյանը

Նկար