«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան զիջումների չի գնա Ղրիմի և Դոնբասի հարցում

16/05/2022

«Ուկրաինան չի պատրաստվում զիջումների գնալ Ռուսաստանին. Ղրիմն ու Դոնբասը չեն դառնա սակարկության առարկա՝ փորձելով պատերազմում հրադադար հաստատել»։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Նա հավելել է, որ հարցնելու փոխարեն, թե ինչ պետք է անի Ուկրաինան զինադադարի համար, հարցը պետք է ուղղել Ռուսաստանին։

Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինան շարունակում է ձգտել վերականգնելու ամբողջական տարածքային ամբողջականությունը, և այն կներառի Դոնբասի և Ղրիմի թերակղզու տարածքները։

«Մենք ցանկանում ենք, որ այն ամենը, ինչ մեզ է պատկանում, մնա մեզ մոտ»,- ասել է արտգործնախարարը։

Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան ի վերջո կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։