«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս օդաչուները ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում

21/09/2022

Ռուս ուղղաթիռի օդաչուները ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում։ Մի-8ՄՏՎ-5-ի և Կա-52-ի անձնակազմերը որոնողափրկարարական և տարհանման աշխատանքներ են իրականացրել, բարձրլեռնային գոտում կատարել են բարդ աերոբատիկական տարրեր։

Թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինվորական, 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։