«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կունենանք 8 պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ` ակադեմիական քաղաք. Փաշինյան

01/09/2022

ՀՀ կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով` այն կկառուցվի Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի` ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար։ Նա հիշեցրեց, որ բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել։ 

Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում 8 պետական բուհ կունենանք։ Այդ բուհերը, ըստ Փաշինյանի, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։ 

Նա հավելեց, որ այս ամենին դիմադրություն է լինելու, սակայն եթե հիմա նման որոշումներ չկայացնեն, աղետի առաջ կկանգնեն, այսինքն` հիմա էլ աղետի առաջ են։