«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (խմբ. ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին

04/10/2022

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (խմբ. ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին: 

Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։ 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։

ՀՀ ԱԳՆ