«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրամիությունը Սերբիային ընտրության առաջ կանգնեցրեց

16/05/2022

ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ եթե Սերբիան ցանկանում է ապագայում դառնալ Եվրամիության անդամ, ապա պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ Ուկրաինայում պատերազմի համար, գրում է European Pravda-ն։

«Նախարարները հստակ ակնկալիք են հայտնել գործընկերներից՝ որպես ապագա անդամներ՝ համապատասխանելու եվրոպական արժեքներին և միջազգային քաղաքականությանը։ Նրանք, ովքեր դեռ չեն արել, և Սեբիան նրանցից մեկն է, պետք է արագացնեն և հնարավորինս արագ պատժամիջոցներ սահմանեն»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նա կրկնել է, որ ԵՄ-ն ԵՄ անդամության թեկնածուներից ակնկալում է լիովին ներդաշնակեցնել իրենց միջազգային քաղաքականությունը ԵՄ-ի հետ: