Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է, գնաճը նվազել է. Համաշխարհային բանկ
Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է` մարտի 6.6 տոկոսից հասնելով 7.1 տոկոսի: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի կողմից հունիսին հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։
«Աճը շարունակվում էր պայմանավորվել շինարարության և հանքարդյունաբերության ոլորտների կայուն ակտիվությամբ` համապատասխանաբար 24.7 տոկոս (տ/տ) և 31.8 տոկոս (տ/տ) աճ:
Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվել է կայուն ընդլայնումը հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, որը հաջորդել էր ոլորտային մարտահրավերներին և անկումներին միաժամանակ շահելով պղնձի ավելի բարձր գներից: Մշակող արդյունաբերության ոլորտում ակտիվությունն աճել է 7.1 տոկոսով՝ հաջորդելով նախորդ ամսվա 1.3 տոկոս դանդաղ աճին:
Ծառայությունները (առանց առևտրի) ևս աճել են հիմնավոր 9.1 տոկոսով, իսկ առևտուրը մնացել է հաստատուն:
https://www.worldbank.org/ext/en/home